Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունը


Փարիզում այսօր տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ավարտին տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. - «Համանախագահները նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առաջ գնալու ուղիները, հետագա աշխատանքը հումանիտար կապերը զարգացնելու, հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի ստեղծման, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ»:

Համանախագահները նաեւ վերահաստատել են իրենց «խորը մտահոգությունը շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ եւ ընդգծել են 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը հարգելու անհրաժեշտությունը»:

«Արտաքին գործերի նախարարները արտահայտել են իրենց վճռականությունը` խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ համանախագահների հետ աշխատանքը շարունակելու հարցում, ինչպես նաեւ իրենց պատրաստակամությունը` ձեռնարկելու վստահության կառուցմանն ուղղված միջոցներ, որոնք կարող են բարելավել բանակցությունների մթնոլորտը», - ասված է հայտարարությունում:

Նշվում է նաեւ, որ հանդիպումն անցել է «դրական, կառուցողական մթնոլորտում». - «Որպես հաջորդ քայլ` համանախագահները առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG