Մատչելիության հղումներ

«Մեծ քսանյակի» օրակարգում Եվրոպայի վարկային ճգնաժամն է


Քսան խոշորագույն զարգացած եւ զարգացող երկրների առաջնորդներն այսօր հանդիպում են Մեքսիկայում՝ քննարկելու համաշխարհային տնտեսական իրավիճակը։

Սպասվում է, որ գագաթնաժողովի ընթացքում «Մեծ քսանյակի» առաջնորդները փորձելու են ճնշում գործադրել Եվրամիության պաշտոնյաների վրա՝ պահանջելով երկարաժամկետ լուծումներ փնտրել եվրագոտու վարկային ճգնաժամը հաղթահարելու համար։

«Մեծ քսանյակը» նաեւ քննարկելու է Արժույթի միջազգային հիմնադրամի հակաճգնաժամային ֆոնդերը 430 միլիարդ դոլարով ավելացնելու խնդիրը։

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս հանդիպման օրակարգի թիվ մեկ խնդիրը Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակն է եւ այս առնչությամբ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ ծագած հակասությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG