Մատչելիության հղումներ

Ամերիկացի լարագնացը ճոպանի վրայով հատել է Նիագարայի ջրվեժը


Ամերիկացի լարագնաց Նիկ Վալենդը երեկ ճոպանի վրայով հատել է ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժը:

Նման անցում կատարվել էր 100 տարի առաջ:

Տեղում 125 հազար, իսկ հեռուստացույցներով` միլիոնավոր մարդիկ հետեւել են Վալենդին: Շոուի կազմակերպիչների պահանջով լարագնացը փրկարար գոտի էր հագել:

Նիկ Վալենդը կրկեսային հայտնի «Թռչող Վալենդ» ընտանիքի 7-րդ սերնդից է: Լարագնացը պլանավորում է առաջիկայում ճոպանով անցնել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի «Մեծ կանյոնի» վրայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG