Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը կհանդիպեն Օբաման եւ Պուտինը


Երկուշաբթի օրը` Մեքսիկայում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Սա կլինի Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը Պուտինի` երրորդ անգամ Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո։

Հանդիպմանը քննարկվելիք հիմնական խնդիրները լինելու են Սիրիայի իրավիճակը եւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը, ասել է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի անդամ Բեն Ռոդսը:

Նա, նշելով Իրանի եւ Աֆղանստանի հարցում պաշտոնական Վաշինգտոնի ու Մոսկվայի «լավ համագործակցությունը», միաժամանակ ընդգծել է որ Սիրիայի ճգնաժամը լուծելու հարցում տարաձայնությունները պահպանվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG