Մատչելիության հղումներ

Նախագահը նշանակեց կառավարության անդամներին


Հայաստանի կառավարության նիստը, արխիվային լուսանկար
Հայաստանի կառավարության նիստը, արխիվային լուսանկար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, շաբաթ օրը նշանակել է երկրի կառավարության անդամներին, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը։

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ կրթության եւ գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի եւ երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Սամվել Թադեւոսյանը՝ քաղաքաշինության նախարար, Արմեն Գեւորգյանը՝ տարածքային կառավարման նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

Կառավարության եւս երեք անդամների Սերժ Սարգսյանը նշանակել էր հունիսի 4-ին` Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը նշանակվել էին, համապատասխանաբար, արտաքին գործերի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում, որոնք զբաղեցնում էին նաեւ նախորդ կառավարության կազմում։

Նախագահի այսօրվա հրամանագրերով նշանակված նախարարներից տասը եւս նույն պաշտոններն են զբաղեցրել կառավարության նախկին կազմում` Սերգո Կարապետյանը, Տիգրան Դավթյանը, Վաչե Գաբիրելյանը, Հրայր Թովմասյանը, Արամ Հարությունյանը, Արմեն Մովսիսյանը, Արմեն Աշոտյանը, Հասմիկ Պողոսյանը, Հրանուշ Հակոբյանը եւ Արմեն Գեւորգյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG