Մատչելիության հղումներ

«Եվրո - 2012»-ը կլքի նաեւ Շվեդիան


Շվեդիայի հավաքականը դարձավ Իռլանդիայից հետո երկրորդ թիմը, որը Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ զրկվեց քառորդ եզրափակիչ դուրս գալու թե՛ գործնական եւ թե՛ տեսական հնարավորություններից։

Երեկ երեկոյան Կիեւում անցկացված երկրորդ տուրի խաղում Շվեդիան 2։3 հաշվով պարտություն կրեց Անգլիայի հավաքականից եւ այժմ առանց միավորի եզրափակում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ Ընդ որում, պարտվելով 0։1 հաշվով, Շվեդիան ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլեւ նույնիսկ առաջ անցնել, սակայն անգլիացիների խփած երկու գնդակները շվեդներին զրկեցին հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերից։

Տվյալ խմբում 4-ական միավորով առաջատարներն են Ֆրանսիան եւ Անգլիան, Ուկրաինան 3 միավորով երրորդ տեղում է։

Այսօր երեկոյան A խմբում կայանալիք Լեհաստան - Չեխիա եւ Հունաստան - Ռուսաստան հանդիպումներով կմեկնարկի խմբային մրցաշարի վերջին` երրորդ տուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG