Մատչելիության հղումներ

logo-print
Փաստաբան Նոնա Գալստյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Մարիամ Գեւորգյանի գործով երեկ Արտաշատում տեղի ունեցած դռնփակ դատական նիստի ժամանակ բացարկ է հայտնել դատախազ Ա. Արսենյանին, այն պատճառով, որ նախորդ` հունիսի 5-ին, տեղի ունեցած դատական նիստի ավարտից հետո, երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացել է դատական նիստերի դահլիճից, ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանը ուղեկցող պահակախմբի անդամի ներկայությամբ մոտեցել է դատախազ Արսենյանին եւ բռունցքը սեղմած փորձել ինչ-որ բան փոխանցել նրան:

Ուղեկցող պահակախմբի անդամը, բռնելով նրա ձեռքից, չի թույլատրել որեւէ բան փոխանցել՝ ասելով, թե հետո կմոտենա դատախազին: Պատահածի ականատեսն է եղել Մարիամ Գեւորգյանը:

Դատավորը մերժել է փաստաբանի բացարկը՝ նշելով, որ այս գործողությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դատախազի անկողմնակալության վերաբերյալ հետեւություններ անելու համար:

Այս գործով հաջորդ դռնփակ նիստը տեղի կունենա հունիսի 28-ին: Ավելի վաղ մերժվել էր նաեւ Նոնա Գալստյանի դռնբաց դատավարություն անցկացնելու միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG