Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի ՍԴ. Գյուլի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է


Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր վճռով հաստատել է երկրի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման 7-ամյա ժամկետը։

Դրանով իսկ, ինչպես այսօր հաղորդում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի գերագույն դատական ատյանը վերջակետ է դրել տվյալ հարցով վեճերին եւ բացառել այս տարվա օգոստոսին նախագահական նոր ընտրությունների անցկացումը։

Սահմանադրական դատարանի վճիռը նաեւ հնարավորություն է տալիս Գյուլին առաջադրվել նախագահական հերթական ընտրություններում, սակայն վերընտրվելու դեպքում նա կպաշտոնավարի արդեն 5 տարի։

Խորհրդարանը Աբդուլա Գյուլին նախագահ է ընտրել 2007 թվականին` 7-ամյա մեկ ժամկետով, սակայն ավելի ուշ կատարված օրենսդրական փոփոխությամբ հաստատվեց նախագահի պաշտոնավարման 5-ամյա ժամկետ` երկու անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքով։

Թուրքական ընդդիմության համոզմամբ` այդ փոփոխությունը պետք է կիրառվի նաեւ երկրի գործող նախագահի նկատմամբ, եւ նրա լիազորությունների ժամկետը պետք է երկու տարով կրճատվի։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պնդմամբ, մինչդեռ, փոփոխությունը հետադարձ ուժ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG