Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է բրիտանական դեսպանատուն


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագուհի Եղիսաբեթ երկրորդի ծննդյան պաշտոնական օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Նախագահը տոնի եւ նաեւ Եղիսաբեթ երկրորդի գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին եւ դեսպանատան աշխատակիցներին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը:

Նախագահը դեսպանի հետ քննարկել է հայ - բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG