Մատչելիության հղումներ

Ձերբակալվեց Տոկիոյի մետրոյի 1995-ի ահաբեկչության գործով վերջին կասկածյալը


Ճապոնիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել են 1995 թվականին Տոկիոյի մետրոյում քիմիական նյութով բնակիչների վրա հարձակման գործով վերջին կասկածյալին: Ոստիկանները 54-ամյա Կացույա Տակահասիին հայտնաբերել են ինտերնետ սրճարանում:

17 տարի առաջ «Աում Սինրիկիո» կրոնական խմբավորման անդամները
Ճապոնիայի մայրաքաղաքի մետրոյում տարածել են զարին գազ, ինչի հետեւանքով 13 մարդ մահացել է, ավելի քան 6 հազարը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

«Աում Սինրիկիո»-ի 13 անդամներ, այդ թվում` աղանդի հիմնադիր Սոկո Ասահարան, դատապարտված են ցմահ ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG