Մատչելիության հղումներ

Իռլանդիան հրաժեշտ կտա «Եվրո - 2012»-ին


Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում արդեն անցկացված 14 հանդիպումների արդյունքներով` առայժմ միակ հավաքականը, որը զրկվել է խմբային փուլը հաղթահարելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորություններից, Իռլանդիան է։

Իռլանդիայի թիմը երեկ խոշոր` 0։4 հաշվով պարտություն կրեց աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայից։

Նույն` C խմբում երեկ կայացած մյուս հանդիպումը` Իտալիա - Խորվաթիա, ավարտվեց ոչ-ոքի` 1։1 հաշվով։

Երկրորդ տուրից հետո խմբի առաջատարներն են Իսպանիան եւ Խորվաթիան` 4-ական միավորով, երրորդ տեղում Իտալիան է` 2 միավորով։ Աղյուսակը եզրափակում է Իռլանդիան, որը միավոր չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG