Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր վերցնել Սեւանից


Կառավարությունն այսօր հավանություն տվեց Արարատյան դաշտավայրի ոռոգման համար Սեւանա լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների փաթեթին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշեց, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։

«Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը»,- հավելեց նա։ - «Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ եւ լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սեւանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։

«Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը այսպիսով նախատեսում է Սեւանա լճից ընդհանուր առմամբ 320 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնել։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG