Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստանում է աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին


Ադրբեջան - Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, 2-ը հունիսի, 2012թ.
Ադրբեջան - Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, 2-ը հունիսի, 2012թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանի դեսպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուն՝ Ռիչարդ Մորնինգսթարը, չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենից կախված ամեն ինչ կանի այդ երկրում «ժամանակակից ժողովրդավարության» կայացմանն աջակցելու համար։

Մորնինգսթարը նաեւ ասել է, որ Բաքվի եւ Արեւմուտքի կապերը պետք է խորանան «խողովակաշարերից անդին»։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող այլ մարտահրավերների առկայության՝ մասնավորապես Իրանից սպառնալիքների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «հսկայական շեղող հանգամանք» է որակել։ Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնը պետք է զգուշորեն գործի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքների արդյունքում խախտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական հավասարակշռությունը։

Մորնինգսթարի թեկնածությունը պետք է նախ հաստատվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո նրա նշանակման հարցը քվեարկության կդրվի Սենատի լիագումար նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG