Մատչելիության հղումներ

OPEC-ը քննարկում է նավթի արդյունահանման ծավալների նվազեցման հարցը


Սաուդյան Արաբիա -- Նավթահոր Խուրայիսում, արխիվ
Սաուդյան Արաբիա -- Նավթահոր Խուրայիսում, արխիվ
Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը՝ OPEC-ը, այսօր Վիեննայում քննարկում է նավթի արտադրության ծավալների նվազեցման հարցը։

Նավթի միջազգային գները վերջին շրջանում անկում են ապրում։ Եթե մարտ ամսին մեկ բարել նավթի գինը կազմում էր 130 դոլար, այսօր այն 100 դոլարից էլ պակաս արժե։

Վերլուծաբանների կարծիքով, գների անկման պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի արդյունահանման ծավալները՝ փորձելով լրացնել այն բացը, որն առաջացել է ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցների արդյունքում իրանական նավթի գնման վրա դրված արգելանքի հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG