Մատչելիության հղումներ

Իտալիայի հետ խաղում Խորվաթիան հույս ունի պահպանել առաջատարի դիրքերը C խմբում


Լեհաստանում այսօր երեկոյան կանցկացվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի երկու խաղերը։ Պոզնան քաղաքում կանցկացվի Խորվաթիա – Իտալիա հանդիպումը, իսկ Գդանսկում Իսպանիան կհանդիպի Իռլանդիայի ընտրանու հետ։

Իռլանդիայի ընտրանու նկատմամբ 3։1 հաշվով տարած համոզիչ հաղթանակից հետո C խմբի առաջատարը Խորվաթիան է։ Այս խմբի մյուս երկու թիմերը՝ Իտալիան եւ Իսպանիան, իրենց առաջին խաղն ավարտեցին ոչ ոքի՝ վաստակելով մեկական միավոր։

Չորեքշաբթի կայացած խաղերում Գերմանիայի պահպանեց առաջատարի դիրքերը B խմբում՝ 2։1 հաշվով հաղթանակի հասնելով Հոլանդիայի նկատմամբ։ Հաղթող թիմի երկու գոլերն էլ խփեց Մարիո Գոմեզը։

B խմբի մյուս խաղը՝ Պորտուգալիա – Դանիա հանդիպումը, ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG