Մատչելիության հղումներ

Ֆլեշմոբ-նվեր՝ 95-ամյա Քըրք Քրքորյանի համար


Ամերիկահայ մեծահարուստ, բարեգործ Քըրք Քրքորյանը հունիսի 6-ին տոնեց իր ծննդյան 95-րդ տարեդարձը։

Քրքորյանի 58-ամյա հարսնացուն՝ Ջոան Դենջերֆիլդը, աշխարհի ամենածեր միլիարդատիրոջ համար ֆլեշմոբ է կազմակերպել, որի նպատակը, Ջոանի խոսքով, ցույց տալն է, որ Քըրքին ճանաչող բոլոր մարդիկ սիրում են նրան։

Փեսացուի հետ այցելելով «Բեւերլի Հիլզ» հոթել, Ջոանը ձեւացնում է, թե սխալ բանալիներ է վերցրել՝ հարկադրելով Քրքորյանին սպասել մուտքի մոտ մինչեւ ֆլեշմոբի սկիզբը։

Այնուհետեւ “To Know Him Is To Love Him” (Ճանաչել նրան՝ նշանակում է սիրել նրան) երգի հնչյունների ներքո ակնհայտորեն զարմացած Քրքորյանը հետեւում է իրադարձությունների զարգացմանը։

Ջոան Դանջերֆիլդը հայտնի ամերիկացի դերասան Ռոդնի Դանջերֆիլդի այրին է: Առաջին անգամ ամերիկյան լրագրողները հաղորդել են Ջոանի ու Քըրքի հարաբերությունների մասին երկու տարի առաջ՝ երբ նրանք միասին մասնակցել են ամերիկացի հայտնի լրագրող Լարի Քինգի հրաժեշտի երեկոյին:

Ամերիկյան լրատվամիջոցները տարածել են այս տեսանյութը՝ շնորհավորել Մեծ Քըրքին եւ ընդգծել այդ տարիքի համար խիստ արտասովոր եռանդուն տեսքը: Մենք էլ միանանք նրանց եւ շնորհավորենք մեր հայրենակցին։

Դիտեք կից տեսանյութը։ Բուն ֆլեշմոբը սկսվում է 0:56 վայրկյանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG