Մատչելիության հղումներ

Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում կվճարվի


Ավելի քան մեկ տարի տեւած դատավարությունից հետո շուրջ 2,1 միլիոն դոլար վերջապես կվճարվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին` AXA S.A. ապահովագրական ընկերության Ժառանգների փոխհատուցման հիմնադրամից:

Անցած երկուշաբթի Միացյալ Նահանգներում կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Քրիստինա Սնայդերը ասել է, որ եթե փաստաբանները այս ծրագրին համաձայն են, ապա շուրջ 100 դիմումատուների գործը կկարճվի:

Holthouse, Carlin and Van Tright ընկերությունը վավերացրել է հայցերը:

Փաստաբան Վարդգես Եղիայանը նախապես պահանջել էր ուսումնասիրել բոլոր 13 հազար դիմումները, որ ուղղվել էին AXA S.A ընկերությանը, սակայն այս տարի ավելի վաղ այլ իրավաբաններ համաձայնության էին հանգել, որ պետք է քննվեն միայն 15 000 դոլարից բարձր գումարի հայցերը:

Հիմնադրամում կմնա մոտավորապես 700 000 դոլար այս վճարումներից հետո, սակայն որոշ դիմումատուների գործերը դեռ քննության մեջ են:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG