Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին եւ Դմիտրի Մեդվեդեւին


Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ - ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային գործակցության ոգով: Ըստ Հայաստանի նախագահի` քաղաքական արդյունավետ երկխոսությունը եւ միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը համատեղ ջանքերի շնորհիվ թույլ են տալիս բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնել:

Դմիտրի Մեդվեդեւին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը միավորում են ռազմավարական դաշնակցության ամուր հարաբերությունները, որոնք բնութագրվում են քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար բնագավառներում, ինչպես նաեւ միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում սերտ գործակցությամբ:

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը այսօր նաեւ այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ու դեսպանատան աշխատակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG