Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանից տարեկան մեկնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 400-500 մասնագետ:

«Այսօրվա դրությամբ մեր հիմնական խնդիրը որակյալ մասնագետների արտագաղթն է: Հիմնականում 10 եւ ավելի տարվա փորձառություն ունեցող մասնագետներն են», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ հավելեց. - «Սա ամենամեծ հարվածն է»:

Կարեն Վարդանյանի խոսքով, եթե մենք ուզում ենք «մի բանի հասնել», պետք է մեր հարմարվող բնավորությունից ձերբազատվենք, ունենանք լավը լինելու, առաջինը լինելու ձգտում. - «Շատ կարեւոր է նաեւ մրցակցային ուժեղ դաշտը, որը մեզ մոտ` Հայաստանում, բացակայում է»:

Այս ոլորտում առանցքային է պետության դերը` որպես պատվիրատու, եւ նրա կողմից անցկացվող տենդերները. - «Շատ խնդիրներ կան այս ոլորտում, եւ դա էր պատճառը, որ վերջերս մենք դիմեցինք նախագահին, որ մենք ունենանք ինովացիաների ներդրման նախարարություն»:

Նրա խոսքով, կարեւոր է Հայաստանում զարգացնել այն ուղղությունները, որոնց համապատասխան մասնագետները եւ ներուժն ունենք:

«Տարեկան ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական եւ մասնավոր բուհերը 15000 մասնագետներ են ավարտում, որոնցից մոտ 20 տոկոսն է պատրաստ միանգամից գործի մեջ մտնել: Մնացածի համար ընկերություններն են ստիպված կազմակերպում սեմինարներ, որպեսզի լրացնեն այն բացը, որը չի լրացվել բուհում սովորելու տարիներին», - նշեց Կարեն Վարդանյանը եւ հավելեց, որ պետք է Հայաստանում այնպիսի միջավայր լինի, որ հայ մասնագետները` դրսում կրթվելով, իրենց գիտելիքները ներդնեն Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG