Մատչելիության հղումներ

Վրաստանին մտահոգում են հայ - ադրբեջանական բախումները


Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում անվտանգությանը տարածաշրջանում։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Քալանդաձեն։

Անվտանգությունը տարածաշրջանում բավական փխրուն է, եւ դա հիանալի գիտի միջազգային հանրությունը, դա գիտեն, առաջին հերթին, տարածաշրջանի բոլոր պետությունները, ասել է Քալանդաձեն` մեկնաբանելով հայ - ադրբեջանական շփման գծում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձություններին։

«Ես խորապես վստահ եմ, որ հակամարտության մասնակից բոլոր երկրները գիտակցում են, թե որքան բարդ է այդ խնդիրը, ինչպիսի արդյունքով այն կարող է ավարտվել այն տարածաշրջանի համար, որքան ցավոտ հարցի այն կարող է վերածվել, այդ թվում` տարածաշրջանում պետությունների զարգացման տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով, ես խորապես համոզված եմ, որ երկու պետությունները ադեկվատ կլինեն իրավիճակը գնահատելիս եւ կձեռնարկեն բոլոր միջոցները անվտանգության ապահովման համար», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` հայտարարել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Քալանդաձեի խոսքերով` տարածաշրջանում անվտանգության ներկայիս բավական փխրուն պայմաններում միշտ գոյություն ունի իրադարձությունների ահագնացման վտանգ, ինչի առնչությամբ բոլորը տարածաշրջանում պետք է զգայուն լինեն։

Վստահություն հայտնելով, որ «երկու պետություններն էլ զգայուն են»` Վրաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ երկուսի հետ էլ իր երկիրը ինտենսիվ կապեր ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG