Մատչելիության հղումներ

Սիրիայում ռազմական միջամտության կոչ` գերտերություններին


Սիրիայի ընդդիմության նոր առաջնորդ Աբդել Բասեթ Սիդան գերտերություններին կոչ է արել ռազմական միջամտություն ցուցաբերել եւ Սիրիայի ժողովրդին «պաշտպանել նախագահ Բաշար Ասադից»:

Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավարը համոզմունք է հայտնել, թե «Ասադի ռեժիմը վերջին շնչում է», եւ համապատասխան միջամտությամբ հնարավոր կլինի այն վերջնականապես տապալել:

Շվեդիայում բնակվող 56-ամյա քուրդ ակտիվիստը Սիրիայի ընդդիմության Ազգային խորհուրդը գլխավորեց շաբաթ օրը, խորհրդի գլխավոր քարտուղարության` Ստամբուլում անցկացված համագումարից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG