Մատչելիության հղումներ

Ֆրանսիա. սոցիալիստները շարունակում են հաղթարշավը


Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` առաջատար են սոցիալիստները։

Երեկ անցկացված քվեարկության նախնական տվյալներով` երկրի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունը ստացել է կողմ ձայների 43 տոկոսը, իսկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած աջակենտրոն ուժերը հավաքել են 34 տոկոս քվե:

Եթե այս արդյունքները հաստատվեն ընտրությունների երկրորդ փուլում՝ հունիսի 17-ին, ապա նորընտիր նախագահի կուսակցությունը խորհրդարանում կդառնա մեծամասնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG