Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է գերմանացի խորհրդարանականին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը նշել է, որ հայ - գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, եւ այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ պետության մոտեցումները, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG