Մատչելիության հղումներ

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ հռչակագիր են ստորագրել


Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը եռակողմ համագործակցության հռչակագիր են ստորագրել՝ երեք երկրների արտգործնախարարների միջեւ երեկ Տրաբզոնում տեղի ունեցած հանդիպման ավարտին։

«Մենք գործողությունների ծրագիր ենք մշակում առաջիկա երեք տարիների համար», –հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ընդգծել, որ երեք երկրները կհամագործակցեն տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում։

Հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե եռակողմ համագործակցության այս ձեւաչափը ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ։

«Այս հռչակագիրը ընդգծում է հարեւան երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու մեր պատրաստակամությունը»,– ասել է Վաշաձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG