Մատչելիության հղումներ

Գյուլ. Կովկասում ի վերջո խաղաղություն կհաստատվի


«Թուրքիան անում է ամեն ինչ ադրբեջանական հողերն օկուպացիայից ազատելու համար», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Նրա խոսքով Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` ուղղված «Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը». - «Այդ քայլերի մի մասը բոլորին հայտնի է, մի մասն էլ` ոչ», - ասել է նա:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումից հետո Կովկասում խաղաղություն կհաստատվի, եւ բոլոր խնդիրները կմոռացվեն», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG