Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դիմել է Բան Կի-մունին


ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին։ Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆիքրեթ Աքչուրան։

«Մենք չգիտենք, թե ինչպիսի բանակցություններ են այդ հարցով անցկացվել Նյու Յորքում», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Աքչուրան։

Մեկնաբանելով վերջին իրադարձությունները շփման գծում` ՄԱԿ-ի համակարգողը ասել է. - «Ոչ ոք չէր ցանկանա, որ զոհվեին երիտասարդներ։ Արդեն 20 տարի է, ինչ երիտասարդներ են զոհվում ճակատային գծում, նույնքան ժամանակ էլ այդ հակամարտությունից տուժում են փախստականները եւ հարկադիր տեղահանվածները»։

Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ ՄԱԿ-ի ջանքերը այս տարի տեղաշարժերի կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության գործընթացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG