Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «Ադրբեջանը ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել հայ - ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։

Ընդգծելով, որ ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումները ետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին եւ զորակցություն` սահմանամերձ գոտու բնակիչներին, ՀԱԿ-ը շարունակում է. - «Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը։ Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն»։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաեւ ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները», - հայտարարում է ընդդիմադիր շարժումը` ամփոփելով. - «Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու եւ լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG