Մատչելիության հղումներ

Երեւան կժամանի Չինաստանի գլխավոր դատախազը


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով վաղը աշխատանքային այցով Երեւան կժամանի Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազությունների միջեւ 2012-13 թվականների համագործակցության ծրագիրը, կքննարկեն գործակցությանը վերաբերող հարցեր:

Երկու պետությունների դատախազությունների միջեւ առաջին փաստաթուղթը` համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին Պեկինում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG