Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ճապոնացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան


Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ճապոնիայի արտգործնախարար Կոիչիրո Գեմբայի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հաստատված երկխոսությունը եւ հանգամանալից զրույց ունեցել երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են հանդիպումից առաջ ԱԳՆ-երի միջեւ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը:

Բանակցությունների օրակարգում էին Կորեական թերակղզու եւ Հարավային Կովկասի խնդիրները, դրանց լուծման համար գործադրվող ջանքերը:

Անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպություններում հայ - ճապոնական գործակցությանը, միմյանց թեկնածությունների աջակցությանն առնչվող հարցերին:

Հայաստանի արտգործնախարարը ճապոնացի գործընկերոջը հրավիրել է այցելել Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG