Մատչելիության հղումներ

logo-print

Անանը քննադատում է Սիրիայի իշխանությանը


Միջազգային բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հույս է հայտնել, որ Իրանը եւս կմասնակցի սիրիական հակամարտության կարգավորմանը: Անանի խոսքով` Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է:

Այս հայտարարությունը նա արել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ քննարկվել է Սիրիայի հետ շփումներ հաստատելու համար նոր միջազգային խմբի ստեղծման հարցը:

Սիրիացի ակտիվիստների պնդումներով` հինգշաբթի օրը երկրում 41 մարդ է սպանվել, նրանցից 23-ը՝ խաղաղ բնակիչներ:

Քոֆի Անանը նաեւ խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի իշխանություններին՝ պատասխանատվությունը դնելով նրանց վրա, որ հակամարտության կարգավորման նախկին ծրագիրը կյանքի չի կոչվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG