Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանում եւ Ուկրաինայում մեկնարկում է «Եվրո - 2012»-ը


Այսօր Երեւանի ժամանակով ժամը 20-ին Վարշավայի մարզադաշտում Լեհաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականների հանդիպումով մեկնարկելու է Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնությունը։

2 ժամ 45 րոպե անց Վրոցլավում կխաղան Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները։

Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող առաջնությանը մասնակցող 16 թիմերը բաժանված են 4 խմբերի, դրանցում ընդրկված 4-ական թիմերը կպայքարեն առաջին եւ երկրորդ տեղերի համար։

A խմբում են Ռուսաստանը, Հունաստանը, Չեխիան եւ Լեհաստանը։

B խմբում են Գերմանիան, Պորտուգալիան, Հոլանդիան եւ Դանիան։

C խմբում են աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան եւ Իռլանդիան։

D խմբում են Անգլիան, Ֆրանսիան, Ուկրաինան ու Շվեդիան։

Խմբային փուլը կտեւի մինչեւ հունիսի 19-ը, ինչից հետո 8 հավաքականներ հունիսի 21-24-ը կանցկացնեն քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Կիսաեզրափակիչները տեղի կունենան հունիսի 27-ին եւ 28-ին` Դոնեցկում եւ Վարշավայում, իսկ հուլիսի 1-ին Կիեւում Երեւանի ժամանակով ժամը 22։45 տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը, եւ հայտնի կդառնա Հին աշխարհամասի լավագույն հավաքականի անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG