Մատչելիության հղումներ

Մոսկվան հույս է հայտնում, որ լարվածությունը կթուլանա


Ռուսաստանի արտգործանախարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն ասել է, թե Մոսկվան հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպման արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում կգրանցի լարվածության թուլացում։

«Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերում է Լուկաշեւիչի խոսքերը, որ Ռուսաստանին անհանգստացնում է հակամարտության գոտում իրավիճակի սրման, հրադադարի խախտման, զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում հետզհետե աճող կորուստների հանգամանքը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG