Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ. «Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»


Ֆրանսիայի արտգործնախարարությունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ, որոնց հետեւանքով «վերջին մի քանի օրերին 8 մարդ է զոհվել»։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության երեկվա հայտարարությունում։

«Կողմերը պետք է լիովին նվիրված լինեն խաղաղ կարգավորմանը` հիմնված ՄԱԿ-ի Խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների պահպանման վրա, որոնք են` ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», - հայտարարում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

Իր պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում հիշեցնելով այս ամիս Փարիզում կայանալիք` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է. - «Մենք պատրաստվում ենք այդ հանդիպմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG