Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ. «Ղարաբաղի շուրջ լարվածության հետագա աճը անթույլատրելի է»


Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության հետագա աճը անթույլատրելի է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ ընդգծելով, որ այս ամիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների թիվը կտրուկ աճել է, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը շարունակել է. - «Մենք կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին շարունակել փնտրել քաղաքական եւ դիվանագիտական լուծում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG