Մատչելիության հղումներ

logo-print

Պատերազմի պահանջով ցույց` ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի դիմաց


«Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» (ՂԱԿ) կոչվող շարժման անդամները Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով լուծարել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը եւ Հայաստանը ճանաչել ագրեսոր պետություն։

APA ադրբեջանական գործակալության փոխանցմամբ` ցուցարարները վանկարկել են «Ղարաբաղ», «Մենք պատերազմ ենք պահանջում», «Չենք հավատում համանախագահներին», «Ղարաբաղի ազատագրման ուղին պատերազմն է», «Վերջ ժողովրդական դիվանագիտությանը» կարգախոսները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG