Մատչելիության հղումներ

Կասպրշիկը եւ Սահակյանը քննարկել են իրավիճակը շփման գծում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես այսօր տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը, հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանը Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, եւ այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը` նման պահվածքը չեզոքացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG