Մատչելիության հղումներ

Արշակունյաց փողոցում շինարարությունից խարխլվել են հարակից տները


Արշակունյաց պողոտայում կառուցվող զվարճանքի ու առեւտրի կենտրոնի շինարարության պատճառով տուժել են կից մասնավոր տները:

Բնակիչները նշում են, որ շինարարական աշխատանքների պատճառով վտանգավոր է դարձել նույնիսկ տանը քայլելը՝ պատերի վրա ճաքեր են առաջացել։ Նրանք դիմել են Շենգավիթ համայնքի թաղապետարան եւ քաղաքապետարան, սակայն պատասխան չեն ստացել։

Նախորդ 5 ամիսների ընթացքում բնակիչները զրկված են եղել կոյուղուց, քանի որ խողովակները շինհրապարակի տարածքով են անցել եւ խանգարել աշխատանքներին:

Կառուցապատողը «Շին տավր» ՍՊԸ-ն է: Ընկերության տնօրեն Գարեգին Մկրտչյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, քանի որ այդ պահին խորհրդակցություն էր անցկացնում: Ավելի ուշ, սակայն, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Մինչ այդ փորձեցինք զրուցել շինղեկի հետ, սակայն անվտանգության ծառայության պետը փոխանցեց. - «Շինղեկն այս տահին հիմքի ամրացման վրա է աշխատում: Մենք բնակիչների հետ պայմանավորվածություն ունենք: Հիմքն ամրացվելու է, եւ արդեն ամեն բան լավ է»:

Բնակիչներին բնակարան են առաջարկել՝ այդ տներից դուրս գալու պայմանով, սակայն բնակիչներից Թամարա Մինասյանը ասում է, որ բոլորին առաջարկել են նույն բնակարանը՝ ծայրամասում ու վատ պայմաններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG