Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էյմոն Գիլմորը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, Գիլմորը Երեւանում կլինի հունիսի 11-12-ը, Թբիլիսիում` հունիսի 12-13-ը, եւ Բաքվում` հունիսի 13-14-ը։

Նախատեսվում են ԵԱՀԿ-ի գործող նախագահի հանդիպումները երեք պետությունների ղեկավարների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու տարածաշրջանում կազմակերպության աշխատանքին առնչվող հարցեր։

Էյմոն Գիլմորը այցի ընթացքում քննարկելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եւ 2008 թվականի ռուս - վրացական պատերազմին հաջորդող իրավիճակին առնչվող հարցեր, քանի որ, ինչպես նշված է հաղորդագրությունում, «ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների երկարատեւ լուծման ուղղությամբ առաջընթացը ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարեւոր առաջնահերթություններից է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG