Մատչելիության հղումներ

Հունիսի 6-ը Ռուսաց լեզվի օրն է


ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն մասին, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ռուսաց լեզվի իմացությունը ուսումնական հաստատություններում.

«Ինձ թվում է, որ լեզուների կոնկուրենցիայի հարցը պետք է հանել: Հարկադրել լեզուներ պետք չէ: Բոլորը պետք են: Այստեղ ուրիշ հարց է` ի՞նչն է ավելի հեշտ ընկանվում մեր եւ մեր երեխաների կողմից: Իրավունք չունեմ, չեմ կպնելու անգլերենին կամ ֆրանսերենին եւ այլն, բայց ներողություն` չէ՞ որ տրադիցիաներ կան: Ինչո՞ւ տապալենք, ինչո՞ւ կորցնենք: Չպետք է կորցնենք ինչ ունենք, եկեք ավելացնենք», - ասաց նա:

Դեկանը նշեց, որ երեկ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանից ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետը ստացել է 60 դասագիրք:

Ֆակուլտետն այժմ ունի 460 ուսանող. - «Տեղացի են մեր դիմորդները: Կան Ռուսաստանից` փոքր քանակ: Բայց մեծամասամբ Հայաստանի դպրոցների շրջանավարտներ են»:

Արմիդա Բունիաթյանը, ով շուրջ 40 տարի դպրոցում դասավանդում է ռուսաց լեզու, մտահոգվում է Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման ներկայիս վիճակի համար: Նրա խոսքով` կրկնակի կրճատվել են ժամերը, ծրագիրն էլ բարդ է ու դժվար է ընկալվում հատկապես տարրական դասարանի աշակերտների համար:

«Ծրագիրը շատ մեծ փոփոխություններ ունեցավ մի քանի տարվա մեջ: Առաջ անցնում էինք ռուս գրականություն եւ ռուսաց լեզու առարկաները առանձին-առանձին: Դա բավականին մատչելի էր, եւ երեխաները հասկանում էին ամեն ինչ: Հիմա ժամերի քանակը քչացել է համարյա երկու անգամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ուսուցչուհին:
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG