Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երկու զինվոր զոհվել է «դժբախտ պատահարից»


Ադրբեջանի բանակի` Աղստաֆայի շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով երկու զինվոր է զոհվել, եւս մեկը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է։ Այդ մասին 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` զինվորները գլխի վնասվածքներ են ստացել բետոնե սալի անկման հետեւանքով։ Պատահարից անմիջապես հետո երեք զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել։

Աղստաֆայի շրջանը սահմանակից է Ղազախի շրջանին։ Հենց Ղազախի շրջանի եւ Հայաստանի Տավուշի մարզի միջեւ սահմանագոտում այս շաբաթ տեղի ունեցան հայ - ադրբեջանական արյունալի բախումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG