Մատչելիության հղումներ

Հայաստան - Ղազախստան՝ 3:0


Հայաստանցի ֆուտբոլիստները տանում են իրենց գոլը Ղազախստանի թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ, Երեւան, 5-ը հունիսի, 2012թ.
Հայաստանցի ֆուտբոլիստները տանում են իրենց գոլը Ղազախստանի թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ, Երեւան, 5-ը հունիսի, 2012թ.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր երեկոյան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումը Ղազախստանի հավաքականի հետ ավարտեց խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակով։

Բոլոր երեք գնդակները հայաստանցի ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում. երկու գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը՝ 6-րդ եւ 38-րդ րոպեներին, մեկ գնդակ խփեց Յուրա Մովսիսյանը` 39-րդ րոպեին։

Նախորդ ընկերական հանդիպումը Հայաստանի թիմը անցկացրել էր մայիսի 31-ին Ավստրիայում եւ 0:1 հաշվով պարտվել Հունաստանի հավաքականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG