Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը


Հայաստան - Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթի բացման համերգը Երեւանում, արխիվ, 6-ը հունիսի, 2010թ․

Հայաստան - Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթի բացման համերգը Երեւանում, արխիվ, 6-ը հունիսի, 2010թ․

Հանրահայտ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, արդեն 8-րդ անգամ կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը։

Այս տարի մրցույթը կանցկացվի միայն ջութակահարների միջեւ եւ արդեն իսկ 20 երկրից մոտ 3 տասնյակ ջութակահարներ են ժամանել, որոնք հունիսի 6-13-ը հայաստանցի ջութակահարների հետ կմասնակցեն մրցույթին։

Բացի մրցույթի դափնեկրի կոչումից, մրցույթի հաղթողները նաեւ դրամական պարգեւներ են ստանում՝ 5-ից 15 հազար ԱՄՆ դոլար։ Բացի այս, մրցույթի եզրափակիչ երրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները պարգեւատրվում են դիպլոմով եւ 2 հազար ամերիկյան դոլարով։

Այս տարի մրցույթի ժյուրիի նախագահն է Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը։ Ժյուրիի կազմում են Տանյա Դորնը՝ Գերմանիայից, Սերգեյ Կրաֆչենկոն՝ Ռուսաստանից, Բորիս Կուշները եւ Հարոդ Հերլսը՝ Ավստրիայից եւ ուրիշներ։

«Մրցույթի ծրագիրը կազմված է աշխարհում ընդունված միջազգային մրցույթների բարդագույն ստանդարտներով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Թադեւոսյանը։

Այս տարվա մրցույթի գալա-համերգին՝ հունիսի 6-ին, Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Նա 2010 թվականի Արամ Խաչատրյանի մրցույթի առաջին մրցանակակիրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG