Մատչելիության հղումներ

Զբոսայգիների բոլոր կարուսելների տոմսարկղերում պետք է փակցված լինեն փորձագիտական եզրակացություններ, որոնց առկայությունը կվկայի, որ տվյալ կարուսելն անցել է համապատասխան փորձաքննություն եւ ունի շահագործման թույլտվություն:

Խոսքը չի վերաբերվում ցածր ատրակցիոններին եւ բակային կարուսելներին: Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բաժնի մասնագետները նշում են, որ բակային կարուսելների անվտանգությունը ստուգելու պարտականությունը թաղապետարանների խնդիրն է:

Նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված է 114 կարուսել, որոնցից 78-ը` Երեւանում: Այս տարի փորձաքննության պայմանագրեր են կնքվել 93-ի հետ: Իսկ 53 կարուսելներ Երեւանում արդեն անցել են համապատասխան փորձաքննությունն ու շահագործվում են: Թվով 23 կարուսելների տեխնիկական եւ մի շարք այլ բացթողումները շտկելու համար նախարարությունը շահագործողներին ժամանակ է տրամադրել, ինչից հետո կրկին ստուգում կանցկացվի եւ կորոշվի դրանց շահագործման նպատակահարմարությունը:

Երեւանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել են 5 նոր կարուսելներ: Այս տարի չեն շահագործվի 4 կարուսելներ, որոնցից երկուսը Կապանում, մյուս երկուսը` Վանաձորում է:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալՎլադիմիր Հովսեփյանը հավաստիացրեց, որ գործող բոլոր կարուսելների տոմսարկղերում փակցված են շահագործման թույլտվությունը վկայող փորձաքննության փաստաթուղթը: Դրանք չնկատելու դեպքում նա առաջարկում է զանգահարել արտակարգ իրավիճակների նախարարություն եւ բողոքել:

Կարուսելների թերի վիճակի համար պատասխանատվություն են կրելու հիմնականում սեփականատերերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG