Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախ Սենդայ քաղաքում այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին:

Նախագահն իր եւ պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանը նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետեւանքները:

Սենդայում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաեւ ցունամիի հետեւանքով ավերված օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը՝ հունիսի 6-ին, կմեկնարկեն Հանրապետության ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG