Մատչելիության հղումներ

Հունիսի 5-ը բնապահպանի օրն է


Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:

Այս առիթով այսօր միջոցառում էր կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նշեց, որ այսօր ամբողջ աշխարհին անհանգստացնում են կլիմայի փոփոխությունները, կենսաբազմազանության, օզոնի շերտի, ջրային տնտեսության պահպանումը, իսկ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրը Սեւանա լճի պահպանման հարցն է:

«Այն պահից, երբ հասարակական ճնշումների արդյունքում նախագահին առնթեր ստեղծվեց Սեւանի հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը, վիճակը կարծես բարելավվում է, կան դրական արդյունքներ, սակայն այս ամենով բավարարվել եւ հանգստանալ պետք չէ, քանի որ թե՛ Սեւանի հետ կապված, թե՛ առհասարակ ոլորտում խնդիրներն իսկապես շատ են», - այս առնչությամբ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում․ պետք է սիրես բնությունը, որպեսզի պաշտպան կանգնես, պայքարես խնդիրների լուծման համար եւ այդ ամենի համար գրեթե չվարձատրվես», - մեզ հետ զրույցում ասաց բնապահպան էվելինա Ղուկասյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG