Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ղազախստանի պաշտպանության նախարարը


Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը:

Այցի ընթացքում Ղազախստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Զինված ուժերի ղեկավար կազմի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, կայցելի նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG