Մատչելիության հղումներ

logo-print
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է դատապարտեն Ադրբեջանի ռազմական ավանտյուրաները։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երեկ հայ - ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են Հայաստանի Զինված ուժերի երեք զինծառայողներ, կան վիրավորներ։

«[ԱՄՆ-ի] պետքարտուղար Քլինթոնի այցի նախօրեին [Ադրբեջանը] լկտի պահվածք է դրսեւորել եւ ռազմական ավանտյուրա է իրականացրել սահմանային գծում` սպանելով մի շարք հայ զինվորների։ Ես կարծում եմ` այս ամենը անարգանք է ոչ միայն պետքարտուղարի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ նաեւ մյուս երկու համանախագահ երկրների նկատմամբ, եւ ես կարծում եմ, որ համանախագահ երկրները պետք է շատ հստակ դատապարտող գնահատականի արժանացնեն Ադրբեջանի հակահայկական եւ հակախաղաղային բնույթի գործողությունները», - ասաց Շարմազանովը։

«Կարծում եք` պետք է հայտարարությա՞մբ հանդես գան», - այս հարցին նա արձագանքեց. - «Եթե հայտարարությամբ էլ հանդես չպետք է գա, ապա գոնե պետք է շատ հստակ պրեսինգ լինի Ադրբեջանի վրա, որովհետեւ սա եւս մի բան ցույց է տալիս, որ քանի դեռ հանցագործությունները չեն պատժվում, դրանք ծնում են նոր հանցագործություններ, եւ հանցագործությունների չպատժումը ավելի է լկտի դարձնում թե՛ հանցագործին, թե՛ հանցագործությունները»։

«Դրա վառ ապացույցը պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանի ղեկավարության կողմից սանձազերծված ռազմական ավանտյուրան էր», - ամփոփեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG