Մատչելիության հղումներ

Հայաստանյան թեմաները Թուրքիայի օրակարգում առջանային չեն


Թուրքական լրատվամիջոցներում հայաստանյան խորհրդարանական ընտրությունների թեման մեծ տեղ չի զբաղեցրել։

Ստամբուլում գործող Տարածաշրջանային զարգացումների հետազոտության կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը այսօր Երեւանում կայացած «Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանին առնչվող թեմաները Թուրքիայի օրակարգում առաջնային չեն՝ ի տարբերություն Սիրիայում, Եգիպտոսում եւ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայաստանյան ընտրությունների նկատմամբ ոչ մեծ հետաքրքրությունը պայմանվորեց նաեւ նրանով, որ հայ-թուրքական հարաբերություններին մեծ տեղ տրված չէր ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների քարոզարշավում։

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG