Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա եւ Վիետնամ


Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա:

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաեւ հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում նախագահը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG