Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ազատ է արձակվել երիտասարդ ակտիվիստը


Ադրբեջանում դատարանը այսօր որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել երիտասարդական ակտիվիստ Բախտիար Հաջիեւին, ում Amensty International իրավապաշտպան կազմակերպությունը խղճի բանտարկյալ էր համարում:

Հաջիեւը ձերբակալվել էր անցյալ տարվա մարտին եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման` մեղադրվելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:

Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազնակերպությունները, մինչդեռ, համարում են, որ նա ազատազրկվել է քաղաքական դրդապատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG